Օկամի • Կեր ինչքան կարող ես

OKAMI

ALL YOU CAN EAT
Վայր, որտեղ յուրաքանչյուր համը պատմություն է

Designed by WebCloud

Ուտելը՝ որպես արվեստ

Օկամին սկիզբ առավ մի պարզ, բայց խորը գաղափարից. կերակուրը պետք է լինի բացարձակ ազատություն. Մենք հավատում ենք, որ իսկական վայելքը սահմաններ չունի, իսկ ժամանակը պետք է կանգ առնի այնտեղ, որտեղ սկսվում է համի ներդաշնակությունը:

Մեր սուշի-ռեյլը ոչ թե պարզապես տեխնիկական լուծում է, այլ մի կենդանի զարկերակ, որը շարժվում է իր հանդարտ ու էսթետիկ ռիթմով. Դա համերի մի անվերջ երթ է, որը Ձեզ է մատուցում նորանոր գույներ, հեղինակային գլուխգործոցներ և թարմության շունչ՝ թույլ տալով ընտրել հենց այն, ինչ թելադրում է Ձեր սիրտն այդ վայրկյանին.

Այստեղ «All you can eat»-ը պարզապես մենյու չէ, այլ մեր անկեղծ հյուրընկալության ու վստահության արտացոլումը։ Յուրօրինակ մենյու և բացառիկ սրահներ: Մեր սրահները ոգեշնչված են հին ճապոնական գեղագիտությամբ. բնական երանգներն ու մեղմ բեժը ստեղծում են մի տարածք, որտեղ ջերմությունն ու հավասարակշռությունը հանդիպում են իրար:

Բացի հիմնական ռեյլի գոտուց, մենք առաջարկում ենք առանձնացված և հարմարավետ սրահներ, որտեղ կարող եք վայելել մեր յուրօրինակ, չկրկնվող և բացառիկ համեղ մենյուն՝ նախատեսված նրանց համար, ովքեր փնտրում են առանձնահատուկ մթնոլորտ և բարձրակարգ սպասարկում:

Մենք ընտրում ենք բացառիկ թարմություն և կերտում հիշողություններ, որոնք ստիպում են մնալ մեզ հետ մի քիչ ավելի երկար:

Օկամի — Վայր, որտեղ ուտելը դառնում է բացահայտում, իսկ յուրաքանչյուր այցը՝ անմոռանալի փորձառություն։

Մեր թիմը

Okami խոհանոցի թիմ Okami խոհանոցի թիմ Okami խոհանոցի թիմ Okami խոհանոցի թիմ
OKAMI SUSHI • OKAMI SUSHI • OKAMI SUSHI
Խոհարար
Շեֆ-պարագանդ Շեֆ խոհարար
Խոհարար

Շեֆ խոհարար

Ծանոթացե՛ք մեր շեֆ խոհարարի հետ։

Ունենալով ավելի քան 8 տարվա մասնագիտական փորձ և խոհարարական արվեստի խորը գիտելիքներ՝ նա այժմ ղեկավարում է մեր խոհանոցը։ Նրա վարպետությունն ու յուրաքանչյուր դետալի հանդեպ ուշադրությունը երաշխավորում են, որ մեր յուրաքանչյուր հյուր կստանա անմոռանալի համային զգացողություններ։

Մնանք կապի մեջ